Զումբան օգնում է

0
512

Զումբան՝ պարի ու ֆիթնեսի համադրությունը, այսօր շատ տարածված է նիհարել ցանկացողների շրջանում։ University of Granada–ի աշխատակիցները պարզել են, որ շաբաթական 3 անգամ զումբայով զբաղվելը օգնում է լավացնել տրամադրությունը եւ բարձրացնել կյանքի որակը։ Ավելին՝ այդ պարապմունքներից ստացված դրական արդյունքը կարող է պահպանվել 2 ամիս շարունակ։

Հետազոտության շրջանակում ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակով 60 կամավորի են ուսումնասիրել, որոնք 5 շաբաթ շարունակ օրական 1 ժամ զումբայով են զբաղվել։ Պարապմունքների արդյունքը գնահատել են մի շարք ցուցանիշներով՝ սոցիալական, հուզական, ֆիզիկական, մարմնում ցավերի առկայության, ֆիզիկական աշխատունակության, էներգիայի մակարդակ, հոգեկան առողջության եւ ընդհանուր տրամադրության։

Ընդհանուր առմամբ պարապմունքները բարձրացրել են կամավորների կյանքի որակը, հատկապես դա նկատելի է մարդկանց հույզերի վրա։ Հետաքրքրիր է, որ փորձի ավարտից հետո անգամ մարդիկ իրենց ավելի լավ են զգացել, քան ի սկզբանե։ Այժմ գիտնականները 16-շաբաթյա փորձ են իրականացնում, որպեսզի պարզեն, թե ինչպես են երկարատեւ պարապմունքներն անդրադառնում  մարդկանց ինքնազգացողության վրա։

Զումբան օգնում է էապես բարելավել կյանքի որակը