ՍԵՎ ԿԵՏ

0
793

Ծեր իմաստունն իր մոտ է կանչում աշակերտներին: Երբ բոլորը հավաքվում են, նա նրանց ցույց է տալիս մի սպիտակ թուղթ, որի կենտրոնում սև գույնի կետ էր նկարված:
— Ի՞նչ եք այստեղ տեսնում, — հարցնում է իմաստունը:
— Կետ,- պատասխանում է աշակերտներից մեկը:
— Սև գույնի կետ , — հաստատում է մյուսը:
— Հաստ, սև գույնի կետ , — լրացնում է երրորդը:
Ուսուցիչը խոնարհում է գլուխը, քայլում դեպի պատը, նստում անկյունում ու սկսում լաց լինել:
— Ինչո՞ւ ես լացում, ուսուցիչ,- զարմացած հարցրին աշակերտները:
— Ես լացում եմ, որովհետև իմ բոլոր աշակերտները տեսան միայն փոքրիկ սև կետը, և նրանցից ոչ ոք չնկատեց սպիտակ, մաքուր թուղթը…

Որքա՞ն հաճախ ենք մենք դատողություններ անում մարդկանց մասին` հիմնվելով փոքրիկ թերությունների վրա և անտեսելով արժանիքները: